понедельник, 2 декабря 2013 г.

Գայանե Օրբելյան


Ես ՝Գայանե Օրբելյանս ծնվել եմ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում:Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը:Հիմա սովորում եմ Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու ՛՛Թումանյան՛՛ մասնաճյուղի ՛՛Մանկավարժություն և մեթոդիկա ՛՛ ֆակուլտետի 4-րդ կուրսում:Ազատ ժամանակ սիրում եմ գրքեր կարդալ:Սիրում եմ նաև ստեղծագործել:

Աննա Աղաբաբյան


ԱՆՆԱ  ԱՐՄԵՆԻ  ԱՂԱԲԱԲՅԱՆ
ÌÝí.ª 04.12.1993Ã.
 µÝ³Ï.ª ÐÐ,Լոռու մարզ ք.Ալավերդի Ալավերդի Ս/Ս1/11-32
ÎðÂàôÂÚàôÜ



ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ   
 

ԼԵԶՈՒՆԵՐ


Ðºî²øðøðàôÂÚàôÜܺð

2010-ից  ºñ¨³ÝÇ Հյուսիսային ѳٳÉë³ñ³ÝÇ  Մանկավարժություն և Մեթոդիկա ֆակուլտետ

2000-2010 թթ  Ալավերդու թիվ 8 Միջնակարգ դպրոց

Microsoft Windows XP ,  Microsoft World 2003, 2007 , Microsoft   Excel  2003 , 2007,  Microsoft Power Point 2003, 2007, Nero 7,   Photoshop CS5

Հայերեն , ռուսերեն, անգլերեն բառարանով


Ստեղծագործական աշխատանք, երաժշտություն
гٳϳñ·ã³ÛÇÝ Íñ³·ñ»ñ, ÁÝûñó³ÝáõÃÛáõÝ  

 2011թ -ից ակտիվ անդամակցում Ալավերդու <<Գրական Խաչմերուկ>> ակումբին:



Արքան սրտիս


Արքան սրտիս


Դու հերոսն ես իմ հեքիաթի,
Դարձիր փարուսն իմ մութ ճամփի,
Վառիր կրակն իմ ցուրտ սրտի,
Պայծառ ժպիտն իմ աչքերի։

Սիրո ձայնով անուշ երգիր,
Գարուն եղիր՛սեր արարիր,
Ինձ ջերմացրու,արև դարձիր,
Ու տաք սրտիս արքան եղիր։
                                                                                   Հեղինակ Աննա Աղաբաբյան

Ներկապնակ


Ներկապնակ

                                                   
Նորից աշուն է ու նորից թախիծ,
Ոնց է հոգնել նա բաժանումից,
Հսկա մի բարդի,մի տերև անբիծ,
Դեղնել է նա իր ծով արցունքից։

Լուռ է երկինքը,ամպերն են դողում,
Խրճիթում նստած մայրը լուռ,տրտում,
Ակոսով հոսող արցունքն է մաքրում,
Միակ որդին իր կռիվ է գնում։

Մերկացավ բարդին,մերկացավ խրճիթը,
Աշունը բերեց արցունքն ու ճիչը,
Տխուր է ցավոք աշնան մեղեդին,
Զատելն ու զատվելն է միայն մտքին։

Բայց կգա գարուն,ծիծեռը կգա,
Սոխակն անուշ իր երգը կտա,
Հերոսը հաղթած մոր գիրկը կգա,
Բարդին էլ նոր շունչ,կյանք կստանա։
                                                                                   Հեղինակ Աննա Աղաբաբյան

.

.

суббота, 10 августа 2013 г.

Խմբագրի խոսք

Ողջույն.
Կարծեմ նախանցած տարի էր` < Կենտրոն > հեռուստաընկերության տնօրենին ու խմբագրին հանդիպեցի, մարդ էլ էի միջնորդել, բա~... Ամեն ամիս մեկ մարզի մշակույթը ներկայացնելու ծրագիր էի առաջարկում: Էս խմբագիր ջահելը հոնքերը վեր քաշած հարցրեց` < մարզերում` մշակույթ?> : Բնականաբար գործը գլուխ չեկավ: 
Բայց այդ հանդիպումից հետո չարացել էի երևանաբնակների նկատմամբ, ովքեր շատ շուտ են մոռանում, թե անձամբ իրենք կամ իրենց հայրիկ-մայրիկները որտեղից են դուրս եկել:
Այդ օրվանից այլևս չէի հավատում Հայաստանի բարգավաճման հեռանկարին: Պարտադիր չէ, որ անձամբ Գագիկ Ծառուկյանին տեսնեմ, նրա մերձավորների ու վստահելիների վարքագծից, ձևաչափից, իմացությունների մակարդակից էլ կարելի է ենթադրել հնարավորինը: Պարտադիր չէ, որ վարչապետին ճանաչեմ` մեր մարզի ու տարածաշրջանի նրա ենթակաների գործունեությունն էլ է նրան բնութագրում, իմ դատարկված, չղջիկների բնակալ դարձած շենքն է նրան բնութագրում:
Հիմա իմ դժվարամարս < Ավետյաց Երկիր> գաղափարը փորձում եմ էլեկտրոնային ամսագրի տեսքով տալ ու մենակ Ալավերդուց մի երեք համարի արժանի նյութ կա: Իսկ Ալավերդին Լոռու մարզի մի մասն է: Բա յուրաքանչյուր մարզում որքան տաղանդավոր ստեղծագործողներ ու այլ բազմաբնույթ մշակութային արժեքներ կան , որոնց անպայման պետք է ներկայացնել :
Հայաստանում լավ բան շատ կա, արժանավոր մարդիկ շատ կան: Ուղղակի, չեմ տանանվում սխալվելուց, այս ալիքի վրա գտնվող ներկա բաշիբոզուկները մեր ազգի կեղտերն են, սրանք այլ ուժերի հովանավորչությամբ են հաստատ հայտնվել ու գործում:
Իմ խնդիրը, նպատակը ներկա պահին նրանց քննադատելը չէ. այլևս քննադատելու բան էլ չկա, ընդհանրապես բան էլ չունեն , երկրում անտերություն է , քաոս է, միայն իրենք կարողանանան հնարավորինս երկարել ու վայելել....Վաղ թե ուշ վրիժառու երիտասարդությունը սրանց ետևից պիտի գնան, որպեսզի ցուցակներում անուն առ անուն ջնջվեն....
< Ավետյաց Երկրի> խնդիրը նվիրյալներին ու նրանց գործերը ներկայացնելն է. որ հայրենիքը սիրում ու հայրենիքին, իրենց գործին նվիրաբերվում են անկախ ամեն ինչից, անկախ բոլոր տեսակի տզրուկներից:Տզրուկի վերջն էլ բլցնելն է:
Ողջ եղեք . Բարի գալուստ < Ավետյաց Երկիր>:

Աշոտ Միրզոյան

среда, 7 августа 2013 г.

Страна чудес Армения

Река Дебед в коньоне регеона Лори

Пейзаж из села Кариндж

пейзаж из г.Туманяна

Вниз в коньон


9 Храмов 

Храм Одзун 6 век 



Храм Санаин 10 век

мост Санаина 12 век

Храм Кобайр 12-13 века