РЕДАКТОР И ФОТОГРАФ БЛОГА " ЛОРИ МОЯ ЛЮБОВЬ МОЯ ПЕЧАЛЬ ,,
'' ԼՈՌԻ ` ԻՄ ՍԵՐ, ԻՄ ԹԱԽԻԾ''
Երիտասարդ, տաղանդավոր լուսանկարիչ,լրագրող, արդեն նաև Ավետյաց երկիր էլեկտրոնային ամսաթերթի գեղավեստական մասի խմբագիր

Հույս ունենք, որ արտերկրներում բնակվող մեր հայազգի երիտասարդներից ոմանց կհետաքրքրենք մեր պատմամշակութային ու գրական արժեքներով: Կօգնենք թեկուզ 1000-ից մեկին իր հայեցի < Ես-ը> ճանաչելու ու հպարտանալու առումով: Աստված մեզ հետ և բոլորիս հետ : Աշոտ Միրզոյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1989թ.-ի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Թումանյան քաղաքում:
1996-2006 թթ.-ին սովորել է Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցում և ավարտել բարձր առաջադիմությամբ, ակտիվորեն մասնակցել է դպրոցական բոլոր միջոցառումներին: Ստեղծագործում է:
2007թ.-ին անցել է ծառայության ԱԱԾ ՀՄԳՎ-ում (Ազգային անվտանգության ծառայության հատուկ մարտական գործողություններիվարչությունում): Այնուհետև մինչև 2009 թ. ծառայել է Հատուկ նշանակության զորամասում: Ծառայության ընթացքում բազմիցսխրախուսվել է:
2010թ.-ին ընդունվել է Երևանի Հյուսիսային Համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնտեսագիտության բաժինը, ակտիվորենմասնակցում է ԲՈւՀ-ում կազմակերպվող բոլոր միջոցառումներին :
2011թ նոյեմբերից ստեղծել է և ղեկավարում է <<Գրական խաչմերուկ>> ակումբը:
2012 թ ապրիլի 8-ից <<Լոռի ՝իմ սեր,իմ թախիծ >> ճանաչողական նախաձեռնության հեղինակ և լուսանկարիչն է :
2012թ -ի հունիսից մինչ օրս աշխատում է <<Անկյուն +3>> հեռուստաընկերությունում,որպես լրագրող:
Վահեն նաև զբաղվում է հասարակական աշխատանքով 2011թ ից մինչ օրս տասնակից ավելի հայրենասիրական,հոգևոր,առողջապահական,ճանաչողական միջոցառումների կազմակերպիչ է:
Комментариев нет:
Отправить комментарий