
ՏՆՕՐԵՆԸ ՊԵՏՔ Է ԱՅՆՊԻՍԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԻ,ՈՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԻՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱ...
Հարցազրույց Ալավերդու Սպանդարյանի անվան
N 1 հիմնական դպրոցի տնօրեն
Տիկին Սեդա Վահրամյանի հետ
Ծնվել է 1955թ.
Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում: Ավարտել է Ճոճկանի
միջնակարգ դպրոցը և անմիջապես ընդունվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1977թ. համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Ճոճկանի միջնակարգ դպրոցում, իսկ
1979թ-ից Ալավերդու Սպանդարյանի անվան N 1 դպորցում:
1994թ-ից դարձել է դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, 1996թ-ից աշխատել է, որպես ուսմասվար, իսկ 2011թ. ընտրվել տնօրեն:
1. Տիկին Վահրամյան ո՞ր թվականին է հիմնադրվել Ալավերդու
Սպանդարյանի անվան N 1 հիմնական դպրոցը:

Դպրոցը հետաքրքիր պատմություն
ունի. մայր դպրոց լինելով մյուս դպրոցների համար, 2007թ-ից դպրոց-կենտրոն է դարձել, այսինքն՝ այստեղ են վերապատրաստվում տարածաշրջանի բոլոր
դպրոցների ուսուցիչները: Այսօր էլ
<<դպրոց-կենտրոնների>>
միության անդամ է:
2, Մեր կրթական համակարգը վերջերս անցել է 12-ամյա կրության: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխություններին և ինչպե՞ս է դա
ազդում աշակերտների կրթական մակարդակի բարձրացման վրա:

Այսօր դեռ չկայացած է ավագ դպրոցը: Մենք մեր
քաղաքում տեսնում ենք, որ միջնակարգ
դպրոցից համարյա ոչնով չի տարբերվում, թե՛
նյութատեխնիկական բազայով, թե՛ հաճախելիությամբ: Այսօրվա դպրոցի առաջ խնդիր է դրված
կյանքին պատրաստ աշակերտներ ուղարկել: Ինչու ենք ասում այսօր դպրոցը ոչ թե
ուսուցչակենտրոն է, այլ աշակերտակենտրոն, ինչ է դա նշանակում, որ ոչ թե ուսուցիչը
պատրաստի գիտելիք տվողն է, այլ ուղորդողը, ուսուցիչն աշակերտին մղում է սովորելու, գիտելիք ձեռք բերելու ճանապարհն
է ցույց տալիս: Երբ որ աշակերտը ինքն
է եզրահանգումների գալիս, դրանով նրա ստեղծագործական երևակայությունն է ընդլայնվում:
Թեպետ ավանդական դպրոցներն էլ ունեին շատ լավ ավանդույթներ, բայց այդ
առումով այսօրվա դպրոցները ես ավելի համահունչ եմ համարում:
3, Ըստ Ձեզ, որպես պրակտիկ երկարամյա մասնագետի և տնօրենի, ի՞նչ է անհրաժեշտ աշակերտներին նյութը մատչելի դարձնելու համար:

4. Դպրոցում տղամարդ ուսուցիչների պակաս կա: Ըստ Ձեզ որքանո՞վ
է կարևոր
նրանց ներկայությունը դպրոցում և ինչպե՞ս կարելի է մանկավարժական կոլեկտիվը համալրել տղամարդ ուսուցիչներով:
.jpg)
Իմ կարծիքով այս խնդրի բացատրությունը պայմանավորված է ուսուցիչնեի չնչին աշխատավարձով: Տղամարդը տան
հենասյուն է, ընտանիքի կերակրողը և դպրոցում
աշխատավարձի չնչին լինելու
պատճառով բնական է, որ այլ
աշխատանք է որոնում: Հիմա մեր դպրոցում 2 տղամարդ ուսոսցիչ ունենք, մեկը
ռազմագիտություն, իսկ մյուսը՛
ֆիզկուլտուրայի, մնացածը բոլորը կանայք են:
Տղաներին առնական դաստիարակելու համար դպրոցին անհրաժեշտ են տղամարդ
ուսոցիչներ:
5. Որպես
հայ կին և մայր ինչպե՞ս եք
համատեղում աշխատանքը ընտանիքի հետ
Երիտասարդ տարիներին, երբ ինձ առաջարկում էին վարչական աշխատանք, անկեղծ ասաց հրաժարվում էի
երեխաներիս պատճառով: 3 աղջիկ ունեմ,
նրանց պիտի երաժշտական դպրոց հասցնեի ու
դրա հետ մեկտեղ տան հոգսերով զբաղվեի: Երբ երեխաներս մեծացան ու ամեն մեկն իր
ճանապարհն ընտրեց, ես էլ ընտրեցի վարչական
աշխատանքը ու հիմա ավելի շատ դպրոցում եմ լինում, քան տանը: Իմ ընտանիքի անդամները
ինձ չեն խանգարում, այլ ընդհակառակը՛ ամեն հարցում կողքիս են և օգնում են դպրոցի
գործերին:
6. Ի՞նչն եք կարևորում հայ աղջկա և տղայի դաստիարակության մեջ որպես ապագա մոր և հոր:
Արժեքները: Արժեքները շատ կարևոր են: Եվ՛ հայ աղջիկը, և՛ հայ տղան
պիտի կարողանան գնահատել ընտանիքը, որպես կարևոր արժեք: Աղջիկը պիտի կարողանա իր մեջ ամփոփել
համեստության ու չափի զգացողությունը, իսկ տղամարդը պիտի գնահատող լինի,պիտի
կարողանա գնահատել ծնողին , կնոջը,
ընտանիքը, հայրենիքը: Տղամարդը պիտի իր
վրա վերցնի պատասխանատվության դերը, իսկ կինը՛
ընտանիքում խաղաղություն և անդորր հաստատելու դերը:
Շատ կարևոր միտք
կա, <<Փոքրիկ իշխան>>-ում.<<նրան, ում ընտելացնում ես մեծ պատասխանատվություն ես կրում նրա համար>>:
Այդ պատասխանատվությունը պիտի և՛ կինը կրի
և՛ ամուսինը: Երբ կինը և տղամարդը
պատասխանատվության դերը իրենց վրա
վերցնեն հիմքից այդ դեպքում ավելի հեշտ կլինի
ու ավելի ճիշտ կկառուցվի նրանց ընտանիքը:
7. Ինչպե՞ս է ազդում համացանցը
կրթական համակարգի և աշակերտների
ուսուցման գործընթացի վրա, դրա օգտավետության
նրբությունները Ձեր կարծիքով:
Եվ՛լավ, և՛ վատ: Շատ
կարևոր է համացանցի առկայությունը , եթե իհարկե երեխաները կարողանան ճիշտ օգտվել դրանից: Այս դեպքում շատ կարևոր է,
որ և՛ տանը և՛ դպրոցում
գրագետ մոտեցում ցուցաբերվի: Իհարկե դպրոցը կարողանում է այդ բալանսը պահել: Պարզապես տանը երեխաները որոշակի կախվածություն են ունենում համակարգչից:
Բոլորս էլ գիտենք, որ այսօր դասագրքրեի մեծ մասը կա համացանցում: Եթե դասագիրքը չկա, երեխան շատ
հանգիստ կարող է մտնել կրթության էջ, ցանկացած դասագիրք բացել և օգտվել դրանից: Շատ կարևոր է համացանցը
ուղղակի զգոնություն անհրաժեշտ:
8. Հասարակության ներսում
ընտանիքի դերը և մեր ավանդական
ընտանիքների կայացման եղանակներն ու
սկզբունքները ըստ Ձեզ:
<<Զորավոր է այն ազգը, որն ու
լավ ըտանիք>>, այսպես
էր ասում Մուրացանը <<Գևորգ Մարզպետունի>> պատմավեպում: Լիովին համաձայն եմ այս խոսքերի հետ: Հասարակության հիմքը ընտանիքն է: Հասարակությունը ավելի ուժեղ է կայացած է, եթե նրա մեջ կան կայուն ընտանքիենր:
Ճիշտ է նախկինում սերը միշտ էլ առուծախի առարկա է եղել, սակայն քիչ չեն եղել նաև իսկական սիրո վրա հիմնված ընտանիքները:
Երբեմն թվում է, թե սիրում ես, բայց երբ ընտանիքի հոգսերի ու կենցաղի մեջ ես մտնում այդ ժամանակ հաճախ սերը հետին պլան է մղվում,
սակայն, եթե ընտանիքը հիմնված է իսկական, անշահախնդիր սիրո վրա հնարավոր չէ նման խնդիրներ լինեն:
Բնությունը մեզ շատ լավ բան է հուշում. միշտ էլ կայծակից, ամպրոպից հետո արև է լինում, եթե այդ սերը կա , ջերմությունը կա, հավատացե՛ք, որ ամեն մի փոթորկից հետո անպայման արև է լինելու, եթե ընտանիքի հիմքում առաջին հերթին դնենք սերը, վստահությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը,
ապա այս դեպքում ընտանիքը կայացած կլինի: Ունենալով կայացած ընտանիք կունենանք նաև կայուն հասարակություն,
իսկ երկիրն էլ կկառուցվի այդ կայուն հասարակության հիմքի վրա:
Աննա Աբովյան
Комментариев нет:
Отправить комментарий