четверг, 11 июля 2013 г.

Վահե Աղամյան Ваге Агамян


РЕДАКТОР И ФОТОГРАФ  БЛОГА    " ЛОРИ МОЯ ЛЮБОВЬ МОЯ ПЕЧАЛЬ ,,
                                                        '' ԼՈՌԻ ` ԻՄ ՍԵՐ, ԻՄ ԹԱԽԻԾ''
Երիտասարդ, տաղանդավոր լուսանկարիչ,լրագրող, արդեն նաև  Ավետյաց երկիր էլեկտրոնային ամսաթերթի գեղավեստական մասի խմբագիր  
Վահե Աղամյանի հետ ծանոթացա շուրջ մեկուկես տարի առաջ իմ ընկեր գեղանկարիչ Վարուժան Վարդումյանի միջնորդությամբ: Վերջերս ակտիվորեն համագործակցում եմ Վահեի < Լոռի, իմ սեր, իմ թախիծ> ֆեյսբուքյան էջին: Հաճելիորեն զարմացած եմ, որ  մեկ տարվա ընթացքում այն ձեռք է բերել 4000-ից ավել բաժանորդ: Ինչ խոսք, սրանում մեծ է Վահեի գեղարվեստի ընկալման, արտահայտման շնորհի ազդեցությունը: Լոռվա` հատկապես Թումանյանի տարածաշրջանի պատմամշակությաին արժեքները, տեսարժան վայրերը ու բնության արտառոց գեղեցկությունները ներկայացված են անճափ գրավիչ, հրապուրիչ վարպետությամբ: Վահեի հետ այս տարվա գարնանը անցկացրեցի կրկին իր կողմից ստեղծված < Գրական խաչմերուկ> ակումբի  հերթական միջոցառումը:  Որի ընթացքում ծանոթացա իմ հայրենակից  շնորհալի երիտասարդ ստեղծագործողներին: Այժմ էլ այս` < Ավետյաց երկիր> ամսագրի գաղափարը միասին հղացել ու փորձարկում ենք: Մեզ կներեն մայրաքաղաքային < հեղինակությունները> , որ իրենց հետ չենք խորհրդակցել: Ախր նրանք շատ են զբաղված  քաղաքականությամբ ու աթոռակռվով. մշակույթին , երևի , ժամանկ չի մնում: Այդ զբաղվածությանը մենք ըմբռնումով ենք մոտենում : 
Հույս ունենք, որ արտերկրներում բնակվող մեր հայազգի երիտասարդներից ոմանց կհետաքրքրենք մեր պատմամշակութային ու գրական արժեքներով: Կօգնենք թեկուզ 1000-ից մեկին իր հայեցի < Ես-ը> ճանաչելու ու հպարտանալու առումով: Աստված մեզ հետ և բոլորիս հետ : Աշոտ Միրզոյան










                                                     
                                                            ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1989թ.-ի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Թումանյան քաղաքում:
1996-2006 թթ.-ին սովորել է Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցում և ավարտել բարձր առաջադիմությամբ, ակտիվորեն մասնակցել է դպրոցական բոլոր միջոցառումներին: Ստեղծագործում է:
2007թ.-ին անցել է ծառայության ԱԱԾ ՀՄԳՎ-ում (Ազգային անվտանգության ծառայության հատուկ մարտական գործողություններիվարչությունում)Այնուհետև մինչև 2009 թծառայել է Հատուկ նշանակության զորամասումԾառայության ընթացքում բազմիցսխրախուսվել է:
2010թ.-ին ընդունվել է Երևանի Հյուսիսային Համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնտեսագիտության բաժինըակտիվորենմասնակցում է ԲՈւՀ-ում կազմակերպվող բոլոր միջոցառումներին :
2011թ  նոյեմբերից ստեղծել է և ղեկավարում է <<Գրական խաչմերուկ>> ակումբը:
2012 թ ապրիլի 8-ից <<Լոռի ՝իմ սեր,իմ թախիծ >> ճանաչողական  նախաձեռնության հեղինակ և լուսանկարիչն է : 
2012թ -ի հունիսից մինչ օրս աշխատում է <<Անկյուն +3>> հեռուստաընկերությունում,որպես լրագրող:
Վահեն նաև զբաղվում է հասարակական աշխատանքով 2011թ ից մինչ օրս տասնակից ավելի հայրենասիրական,հոգևոր,առողջապահական,ճանաչողական միջոցառումների կազմակերպիչ է:


Комментариев нет:

Отправить комментарий