пятница, 19 июля 2013 г.

Խոսք խմբագրի

Բարի լույս, ֆեյսբուքահայություն:
Կարծեմ նախանցած տարի էր` < Կենտրոն > հեռուստաընկերության տնօրենին ու խմբագրին հանդիպեցի, մարդ էլ էի միջնորդել, բա~... Ամեն ամիս մեկ մարզի մշակույթը ներկայացնելու ծրագիր էի առաջարկում: Էս խմբագիր ջահելը հոնքերը վեր քաշած հարցրեց` < մարզերում` մշակույթ?> : Բնականաբար գործը գլուխ չեկավ: 
Բայց այդ հանդիպումից հետո չարացել էի երևանաբնակների նկատմամբ, ովքեր շատ շուտ են մոռանում, թե անձամբ իրենք կամ իրենց հայրիկ-մայրիկները որտեղից են դուրս եկել:
Այդ օրվանից այլևս չէի հավատում Հայաստանի բարգավաճման հեռանկարին: Պարտադիր չէ, որ անձամբ Գագիկ Ծառուկյանին տեսնեմ, նրա մերձավորների ու վստահելիների վարքագծից, ձևաչափից, իմացությունների մակարդակից էլ կարելի է ենթադրել հնարավորինը: Պարտադիր չէ, որ վարչապետին ճանաչեմ` մեր մարզի ու տարածաշրջանի նրա ենթակաների գործունեությունն էլ է նրան բնութագրում, իմ դատարկված, չղջիկների բնակալ դարձած շենքն է նրան բնութագրում:
Հիմա իմ դժվարամարս < Ավետյաց Երկիր> գաղափարը փորձում եմ էլեկտրոնային ամսագրի տեսքով տալ ու մենակ Ալավերդուց մի երեք համարի արժանի նյութ կա: Իսկ Ալավերդին Լոռու մարզի մի մասն է: Բա յուրաքանչյուր մարզում որքան տաղանդավոր ստեղծագործողներ ու այլ բազմաբնույթ մշակութային արժեքներ կան , որոնց անպայման պետք է ներկայացնել :
Հայաստանում լավ բան շատ կա, արժանավոր մարդիկ շատ կան: Ուղղակի, չեմ տանանվում սխալվելուց, այս ալիքի վրա գտնվող ներկա բաշիբոզուկները մեր ազգի կեղտերն են, սրանք այլ ուժերի հովանավորչությամբ են հաստատ հայտնվել ու գործում:
Իմ խնդիրը, նպատակը ներկա պահին նրանց քննադատելը չէ. այլևս քննադատելու բան էլ չկա, ընդհանրապես բան էլ չունեն , երկրում անտերություն է , քաոս է, միայն իրենք կարողանանան հնարավորինս երկարել ու վայելել....Վաղ թե ուշ վրիժառու երիտասարդությունը սրանց ետևից պիտի գնան, որպեսզի ցուցակներում անուն առ անուն ջնջվեն....
< Ավետյաց Երկրի> խնդիրը նվիրյալներին ու նրանց գործերը ներկայացնելն է. որ հայրենիքը սիրում ու հայրենիքին, իրենց գործին նվիրաբերվում են անկախ ամեն ինչից, անկախ բոլոր տեսակի տզրուկներից:Տզրուկի վերջն էլ բլցնելն է:
Ողջ եղեք . Բարի գալուստ < Ավետյաց Երկիր>:

Комментариев нет:

Отправить комментарий