суббота, 20 июля 2013 г.

Հայաստա՛ն, անկախ ամենից Աշոտ Միրզոյան

Հայաստա՛ն,
անկախ ամենից
-----------------իմ դավանա՛նքն ես,
իմ հավատա՛մքն ես
----------------առ զատ ամենքից:
Իմ աչքի լու՛յսն ես,
հոգուս հմա՛յքն ես,
սեղմված այսպես 
-----------------իմ պողվատ կա՛մքն ես,
խոսքիս խաղացկուն
----------------արու քմա՛յքն ես՝
Հայաստա՜ն....

Ո՛չ ինչքի ստրուկ յուրայիններդ,
ո՛չ իշխաններդ՝զեխ ու անբարո,
ո՛չ օտարները՝
------------------քեզ արհամարհող՝
քո սերն իմ սրտում
------------------չեն կարո՛ղ մարել.
իմ էությո՛ւնն ես
ու իմ կրո՛նն ես,
հավերժի ճամփորդ
--------------------իմ հինունո՛րն ես՝
Հայաստա՜ն.......

Դու կաս՝ կլինե՜ս...
իմ միակ փա՛ռքն ես,
շատերին անտես՝
-------------------մշուշով ծածկված
իմ Բարձր թա՛գն ես՝
Հայաստա՜ն.....
Օ՜, հուր հրածին
-----------------և ազատատենչ
Մասիսից իջնող
խարտյաշ Վահա՛գն ես,
Մեծ Արամա՛զդն ես՝
Հայաստա՜ն......

19.07.2013 թվ. Աստուրան

Комментариев нет:

Отправить комментарий