понедельник, 2 декабря 2013 г.

Աննա Աբովյան Բանաստեղծություններ


ՍԻՐՈ ԱՆՁՐԵՎ

Երկինքն իմ սիրո նորից ամպել է,

Անձրև է ահա թափվում մեղմորեն,

Կարծես արցունք է հոսում երկնքից,

Ու սրտիս վրա քարանում հանդարտ:

Անձրևին նայում ու քեզ եմ հիշում,

Այնպես եմ ուզում քեզ ամուր գրկել,

Ու խենթ յարոտով հոգիդ պարուրել:

Ուզում եմ մի պահ աչքերս փակել,

Ու իմ հուշերում լոկ քեզ որոնել:

Հուշեր են ավաղ քեզնից մնացել,

Ինձ ցավ է միայն հուշերով ապրել: 

 ՀԵՔԻԱԹ

Ուզում եմ ապրել իմ խենթ աշխարհում,

Որ հորինել եմ երազիս թևով,

Հյուսել եմ ավա՜ղ, ստի թելերով,

Հեքիաթ դարձրել սիրո տողերով:

Այդ խենթ աշխարհում վառել եմ լույսեր,

Որ փարոս դառնան քո ճամփին աղոտ:

Թվացյալ աշխարհ, որ խենթ է ու բարդ,

Հորինված հեքիաթ, մի լուսե երազ

Որ էլ չի դառնա կյանքում իրական:

Ու թե որոշես իմ աշխարհ մտնել,

Լուսի իմ շողով կուղեկցեմ ես քեզ,

Ու կապրենք այնտեղ թեկուզ հորինված,

Բայց մի վառ հույսով,որ գուցե դառնա կյանքում իրական:

 ՄԱՅՐ

Այնքա՜ն ջերմություն. արև ես մի բուռ,

Այնքա՜ն քնքշություն. ծաղիկ ես դու լուռ,

Այնքան պարզություն. աչքեր ես մանկան:

Այնքա՜ն թարմություն. օր անապական:

Դու սեր ես համակ ու ապրելու բոց,

Հույս ես ու հոդի, լուսեղեն ամրոց…

Եվ քո ոգեղեն լույսը ինձ տանում,

Հավատի մաքուր ճամփան է հանում…

Комментариев нет:

Отправить комментарий