понедельник, 2 декабря 2013 г.

Ներկապնակ


Ներկապնակ

                                                   
Նորից աշուն է ու նորից թախիծ,
Ոնց է հոգնել նա բաժանումից,
Հսկա մի բարդի,մի տերև անբիծ,
Դեղնել է նա իր ծով արցունքից։

Լուռ է երկինքը,ամպերն են դողում,
Խրճիթում նստած մայրը լուռ,տրտում,
Ակոսով հոսող արցունքն է մաքրում,
Միակ որդին իր կռիվ է գնում։

Մերկացավ բարդին,մերկացավ խրճիթը,
Աշունը բերեց արցունքն ու ճիչը,
Տխուր է ցավոք աշնան մեղեդին,
Զատելն ու զատվելն է միայն մտքին։

Բայց կգա գարուն,ծիծեռը կգա,
Սոխակն անուշ իր երգը կտա,
Հերոսը հաղթած մոր գիրկը կգա,
Բարդին էլ նոր շունչ,կյանք կստանա։
                                                                                   Հեղինակ Աննա Աղաբաբյան

Комментариев нет:

Отправить комментарий