вторник, 3 декабря 2013 г.

Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարան


Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարան


  Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի  սրտում,մի գողտրիկ  անկյունում է գտնվում անվանի գրող,մեր հայրենակից Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանը։Գրադարանը դարձել է ընթերցասերների այցելավայրը։Ինչպես յուրաքանչյուր մարդ,կոթող և ընդհանրապես ամեն – ամեն ինչ այս կյանքում ունենում է իր պատմությունը ստեղծումից մինչև գործունեություն։
  ԳԿՀ-ի թիվ 15 մասնաճյուղը ստեղծվել է 1978 թ. նոյեմբերին,նախկին մանկական բաժնի ֆոնդի հիման վրա և համալրվել է 2 մանկական մասնաճյուղերի և ԳԿՀ-ի մշակման բաժնի կողմից։
  Սկզբում գրադարանի մասնաճյուղը եղել է Սարահարթի 2/29 շենքի առաջին հարկում,1990 թվականին մասնաճյուղը տեղափոխվել է Սարահարթի մշակույթի պալատ։Հետագայում թիվ 7 մասսայական գրադարան-մասնաճյուղը միացել է թիվ 15 մանկական գրադարանին։1 տարի անց,որոշ գրադարանների կրճատման պատճառով գրադարանը դարձավ թիվ 7 մասնաճյուղ՝ 15500 ֆոնդով։
  2007 թվականին Կենտրոնական և թիվ 7 գրադարանները միավորվել են և վերանվանվել է Հրանտ Մաթևոսյանի անվան։Ներկա տվյալներով գրադարանն ունի 106 հազար կտոր գիրք,որոնք վերջին ժամանակներում համալրվել են ժամանակակից գրողների գրքերով։Ունի 1100 ընթերցող,որոնց մեծ մասը կազմում են դպրոցահասակ երեխաները,ուսանողները և նաև ընթերցասերներ մարզի տարբեր գյուղերից։Գրադարանի տնօրեն՝ Գյուլնարա Աբելյանի,գրադարանավարներ՝ Լաուրա Կիրակոսյանի,Աիդա Սոխակյանի,Հասմիկ Շեկոյանի,Մարինե Հակեբյանի և Սուսաննա Խաչատրյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ գրադարանը արժանացել է պատվոգրերի,շնորհակալագրերի ինչպես Ալավերդու քաղաքապետից,Լոռու մարզպետից,այնպես էլ՝ ՀՀ Մշակույթի նախարարից։
  Գրադարանի ընդարձակ և լուսավոր հանդերձասրահում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ,հանդիպումներ ժամանակակից գրողների հետ,ՙԳրական խաչմերուկներ՚ և ընդհանրապես գրի ու գրականության հետ կապված երեկույթներ ու ցերեկույթներ։
  Գարեգին Նժդեհի 125 ամյակ. այս առիթի կողքով էլ գրադարանը հենց այնպես չանցավ։Միջոցառման բացման գեղեցիկ արարողությունը  հանձնարարված էր 6-ամյա Արթուրին։Նա արտասանեց հայոց եռագույնին նվիրված բանաստեղծություն,հպարտությամբ և խրոխտ ձայնով արտասանելով Գարեգին Նժդեհի պանծալի անունը։Նժդեհի նվիրական կերպարը ներկայացրին նաև գրադարանի աշխատակիցները,դպրոցականները։Միջոցառման ավարտին ներկաները ոտնկայս հարգեցին Նժդեհի և նրա զինակիցների հիշատակը. հպարտությամբ պատմում են գրադարանավարները։
  2012 թվական,հայ գրատպության 500-ամյակ.կրկին մեծ միջոցառում Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանում։Գյուլնարա Աբելյանը պատմում է,որ բոլոր ներկաները համոզված ասում էին՝ ՙԳիրքը գիտելիքների անփոխարինելի շտեմարանն է՚։Գրադարանավարները պատմում են,որ գրադարանում շատ են եղել հանդիպումներ ժամանակակից գրողների և պատանի ու երիտասարդ ստեղծագործողների հետ։Հանդիպումներ են եղել Արծրուն Պեպանյանի,Աշոտ Միրզոյանի,Ֆելիքս Շաքարյանի և այլոց հետ։
  Ինչքան ուսումնասիրում եմ գրադարանի ամեն օրը,հասկանում եմ,որ ամեն ինչ արվում է հագեցած,բովանդակալից և իմաստալից օրեր ունենալու համար։
  ՙՀանդիպման վայրը գրադարան՚.այսպես վերնագրեց Գյուլնարա Աբելյանը վերջերս կազմակերպված հրաշք գրական միջոցառումը։Գրադարանի տնօրենը պատմում էր,որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին երեկոյան ժամը 5-ից մինչև 11-ը՝ Մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանում տոնական եռուզեռ էր,վառվում էին գրադարանի բոլոր լույսերը,գնալով ավելանում էր ընթերցողների թիվը։Մշակույթի կենտրոնի նորաստեղծ տիկնիկային թատրոնը հյուր էր եկել մանուկ ընթերցողին։Նրանք ցուցադրեցին Հովհ. Թումանյանի հեքիաթներից՝ ՙԿիկոսի մահը՚,ՙԱնբան Հուռին՚ և հեքիաթները։Անցկացվեց բարձրաձայն ընթերցանություններ։Երեխաները գրադարանից հեռացան բարձր տրամադրությամբ։
  Հաջորդ միջոցառումը՝ ՙՀանդիպում քաղաքի գրողների հետ՚։Ներկա էին արձակագիր,Հայաստանի գրողների միության անդամ Ֆելիքս Շաքարյանը,Անահիտ Գևորգյանը,Արմենուհի Սադաղյան,Վաղարշակ Ղորխմազյանը,բազմաթիվ հյուրեր,որոնք կարևորեցին գրողի հետ կենդանի կապը գրադարանի և ընթերցողի հետ,ներկայացրին հետաքրքիր ու գեղեցիկ հուշեր իրենց կյանքից։
  Եվ վերջապես ՙՀանդիպում անցյալի հետ՚։Ընկեր Գյուլնարան և գրադարանի աշխատակիցները պատմում են,որ հրավիրել էին իրենց նախկին աշխատող գրադարանավարներին՝ իրենց սիրելի ընկերներին։'պատմում էին,որ բոլորով մանկացել և անցյալի հուշերի գիրկն էին անցել։
  Գյուլնարա Աբելյանը նշում է,որ գեղեցիկ ավանդույթը խոսում է այն մասին,որ ընթերցասեր սարահարթցիները ,թեկուզ դա լինի երեկոյան,սիրով են այցելում Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարան,որտեղ նրանց սպասում են ժպտադեմ,խելացի ու միշտ պատրաստակամ գրադարանավարները։
  Ահա այսպիսի ջերմ ու հագեցած մթնոլորտում է անցնում մեր գրադարանի ամեն օրը։
                                                                                        
                                                                                                          Հեղինակ Աննա Աղաբաբյան

Комментариев нет:

Отправить комментарий